Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հռոմի պապը հուսով է, որ միջազգային հանրությունը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Հռոմի պապը հուսով է, որ միջազգային հանրությունը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
03.10.2016 | 10:51

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուսով է, որ միջազգային հանրությունը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Բաքվում Հեյդար Ալիևի անվան կենտրոնում Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դիվանագետների հետ հանդիպման ժամանակ նա ասել է.


«Մտահոգվելով այս երկրի համար՝ կցանկանայի իմ անկեղծ մտերմությունը հայտնել նրանց, ովքեր հարկադրված էին լքել իրենց հողը, և այն մեծաթիվ մարդկանց, որոնք տառապում են արյունահեղ հակամարտությունների հետևանքով: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, հնարավոր է, ի վիճակի է անվարան անհրաժեշտ օգնություն առաջարկելու»,- ասել է Հռոմի պապը:


Տարածաշրջանում կայուն խաղաղության փուլ սկսելու համար Հռոմի պապը բոլորին առաջարկել է օգտվել ցանկացած հնարավորությունից` հասնելու հակամարտության գոհացուցիչ լուծման: «Ես համոզված եմ, որ Աստծո օգնությամբ և ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կդառնա այն վայրը, որտեղ վեճերը և տարաձայնությունները կլուծվեն ու կհաղթահարվեն երկխոսության և բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա:
Հռոմի պապի խոսքով՝ աշխարհը, ցավոք, մեծաթիվ հակամարտությունների ողբերգություն է ապրում, որոնք բռնկվել են անհանդուրժողականության պատճառով, որոնք, իրենց հերթին, հրահրվում են բռնության գաղափարախոսությամբ և ամենաթույլերի իրավունքների փաստացի մերժմամբ:


«Այդ վտանգավոր շեղումներին արդյունավետորեն դիմակայելու համար մենք պետք է խրախուսենք խաղաղության մշակույթը, որն առաջ է ընթանում երկխոսության անխոնջ պատրաստակամությամբ և այն գիտակցմամբ, որ խելամիտ այլընտրանք չկա բուժմանը և շահագրգիռ ու համառ բանակցությունների միջոցով համատեղ լուծումների ջանադիր որոնումներին»,- ասել է Հռոմի պապը:

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ